Home » 2011 » Հուլիս » 29 » Սարկիսովը կմիանա մեր հավաքականին
09:05
Սարկիսովը կմիանա մեր հավաքականին

Ինչպես տեղեկացնում է ArmSport հայկական պորտալը, Յարոսլավլի "Շիննիկի" հայազգի հարձակվող Արթուր Սարկիսովը օգոստոսի 7-ին ժամանելու է Երևան՝ նախապատրաստվելու օգոստոսի 10-ին Կաունասում կայանալիք Լիտվա-Հայաստան ընկերական հանդիպմանը: Այս մասին աղբյուրին հայտնել է "Շիննիկի" սպորտային տնօրեն Սերգեյ Կորովկինը: Հայտնի է, որ հուլիսի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավեր էր ուղարկել Սարկիսովին, ով հաջող մրցաշրջան է անցկացնում ռուսական ակումբում: Երեկ "Շիննիկի" գրասենյակից տեղեկացրել էին, որ թիմի գլխավոր մարզիչը և ղեկավարները քննարկում են հրավերը, քանի որ օգոստոսի 9-ին "Շիննիկը" սեփական հարկի տակ մրցելու է "Խիմկիի" հետ:
Արդեն այսօր պարզ դարձավ, որ "Շիննիկը" չի պատրաստվում խոչընդոտել Սարկիսովին՝ նշելու իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում: Սարկիսովը օգոստոսի 7-ին կժամանի Երևան, իսկ օգոստոսի 9-ին Հայաստանի հավաքականի կազմում կուղևորվի Լիտվա:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 476 | Added by: Hartsat | Tags: ֆեդերացիա, Հայաստան, Լիտվա-Հայաստան, Շիննիկ, Կաունաս, Արթուր Սարկիսով, Խիմկի, պորտալ | Rating: 5.0/1
Total comments: 0