Home » 2011 » Հուլիս » 29 » Սեբաստիան Ֆրեյը լքում է "Մանուշակներին"
22:49
Սեբաստիան Ֆրեյը լքում է "Մանուշակներին"
Իտալական "Ֆիորենտինայի" ֆրանսիացի դարպասապահ Սեբաստիան Ֆրեյն իր հետագա կարիերան շարունակելու է "Ջենոայում": 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ կողմերն արդեն նախնական գրավոր համաձայնություն են ձեռք բերել:
Գործարքի արժեքի մասին իտալական թերթերը ոչինչ չեն հաղորդում, սակայն հայտնի է, որ բուժզննումն անցնելուց հետո, Ֆրեյն իր նոր ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր: Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` դարպասապահի տարեկան աշխատավարձը կազմելու է շուրջ 1.8 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Սեբաստիան Ֆրեյը 2005թ.-ից պաշտպանել է "Ֆիորենտինայի" գույները` "մանուշակների" կազմում անցկացնելով ավելի քան 200 խաղ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hartsat | Tags: Ֆիորենտինա, լրատվամիջոց, Ֆուտբոլիստ, դարպասապահ, տրանսֆեր, Ջենոա, Սեբաստիան Ֆրեյ, մանուշակներ | Rating: 5.0/1
Total comments: 0