Home » 2012 » Հունվար » 25 » Սերխիո Ագուերո. "Միշտ եղել եմ Օուենի երկրպագուն"
12:42
Սերխիո Ագուերո. "Միշտ եղել եմ Օուենի երկրպագուն"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի փոքրամարմին հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն լրագրողներին պատմել է, որ մանուկ ժամանակ ինքը հիացած էր Մայքլ Օուենի ցուցադրած խաղով և ամեն ինչի պատրաստ էր, միայն թե հնարավորություն ունենար լուսանկարվել բրիտանացի հարձակվողի հետ: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Ագուերոյի խոսքերը. "Երբ ես երեխա էի, հիացած է Օուենի խաղով: Ինձ դուր էր գալիս նրա խաղաոճը, նրա հարձակվողական ձիրքը և մրցակցի դարպասի մոտ ճիշտ դիրք ընտրելու կարողությունը: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա 1998թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ գրավեց Արգենտինայի հավաքականի դարպասը, ես հիացած էի նրա վարպետությամբ, սակայն այդ գոլը շատ տխրեցրեց ինձ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0