Home » 2011 » Հուլիս » 19 » Սերխիո Մարկարյան. "Մեր հիմնական նպատակն աշարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելն է"
16:42
Սերխիո Մարկարյան. "Մեր հիմնական նպատակն աշարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելն է"
 Պերուի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ հայազգի Սերխիո Մարկարյանն "Ամերիկայի գավաթի" ¼ եզրափակչի շրջանակներում Կոլումբիայի հզոր ընտրանու նկատմամբ 2-0 հաշվով տոնած հաղթանակից հետո լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ինքը վստահ է, որ այդ հաղթանակը լրացուցիչ ուժ կհաղորդի իր ֆուտբոլիստներին հետագայում այլ հերոսություններ անելու համար: Հեղինակավոր ESPN լրատվամիջոցը մեջբերում է հայազգի մասնագետի խոսքերը. "Եթե Ֆալկաոն կարողանար իրացնել 11 մետրանոց հարվածը, ապա հանդիպումն այլ ընթացք կունենար, և մենք դժվար թե կարողանայինք դուրս գալ կիսաեզրափակիչ: Մեր բախտը պարզապես շատ բերեց: Դրա համար ես երախտապարտ եմ Աստծուն: Ֆուտբոլիստները հիանալի կերպով կատարեցին իմ հրահանգները և շատ լավ հակագրոհներ էին կազմակերպում: Այս հաղթանակը կարևոր չէ միայն նրա համար, որ մենք դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, այլ նրա համար ևս, որ իմ սաները պետք է ավելի վստահ լինեն իրենց ուժերի վրա աշխարհի 2014թ.-ի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում լավ հանդես գալու համար: Մեր հիմնական նպատակն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hayk | Tags: աշարհի առաջնություն, Պերուի ազգային հավաքական, Ամերիկայի գավաթ, գլխավոր մարզիչ, եզրափակիչ, Կոլումբիա, Ֆալկաո, Սերխիո Մարկարյան | Rating: 5.0/1
Total comments: 0