Home » 2011 » Դեկտեմբեր » 23 » Սեսկ Ֆաբրեգաս. "Ցանկանում եմ, որպեսզի Գվարդիոլան շարունակի գլխավորել "Բարսելոնան"
20:50
Սեսկ Ֆաբրեգաս. "Ցանկանում եմ, որպեսզի Գվարդիոլան շարունակի գլխավորել "Բարսելոնան"
 Իսպանական հեղինակավոր Marca հանդեսը հաղորդում է, որ կատալոնական "Բարսելոնայի" նորեկը` կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, շատ է ցանկանում, որպեսզի Գվարդիոլան որքան հնարավոր է երկար ժամանակ գլխավորի "Բարսելոնան": Marca հանդեսին տված հարցազրույցի ժամանակ Ֆաբրեգասն ասել է. "Այն պահից սկսած, ինչ ես տեղափոխվել եմ "Բարսելոնա", շատ բան եմ հասկացել: Այդ ամենի հարցում ինձ շատ է օգնել հենց Պեպը: Գվարդիոլան գիտի, թե ինչպես պետք է օգտագործել յուրաքանչյուր ֆուտբոլիստի ուժեղ կողմերը: Նա պարզապես հիանալի մասնագետ է: "Բարսելոնայի" համար շատ կարևոր է, որպեսզի Պեպը մնա ակումբում մոտակա մի քանի տարիներին: Չնայած նրան, որ ակումբում հանդես են գալից բացառապես անչափ տաղանդավոր ֆուտբոլիստներ, առանց Գվարդիոլայի ակումբն այլ տեսք ու խաղաոճ կունենար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 410 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0