Home » 2011 » Սեպտեմբեր » 16 » Սեսկ Ֆաբրեգաս. "Չեմ կարծում, որ "Արսենալն" ի վիճակի է տիտղոս նվաճելու"
18:18
Սեսկ Ֆաբրեգաս. "Չեմ կարծում, որ "Արսենալն" ի վիճակի է տիտղոս նվաճելու"
 Լոնդոնի "Արսենալի" նախկին խաղացող և ավագ Սեսկ Ֆաբրեգասը, ով այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց կատալոնական "Բարսելոնա" 39 մլն ֆունտ ստեռլինգվ, կարծում է, որ իր նախկին թիմն այլևս չունի այն որակները, որոնք անհրաժեշտ են Անգլիայում մրցանակի համար պայքարելու: "Բարսելոնայի" ֆուտբոլիստը խոստովանել է, որ հեռացել է անգլիական ակումբից այն պատճառով, որ ցանկանում է նվաճել տիտղոսներ, մի բան, որը, ըստ ֆուտբոլիստի, հնարավոր չէր անել "Արսենալում": Նա կարծում է, որ իր նախկին թիմն այլևս ի վիճակի չէ տիտղոսներ նվաճելու ու անգլիական "մեծ" թիմերի հետ պայքարելու, քանի որ որակական տարբերությունն զգալի է: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը, հղում անելով Sport ամսագրին, մեջբերում է ծագումով կատալան կիսապաշտպանի խոսքերը. " Ես ուզում եմ խաղալ մի ակումբում, որն ի վիճակի է հաղթել խոշոր մրցաշարերում, մի բան, որի հնարավորությունը չէի տեսնում "Արսենալում" խաղալիս: Եթե նայեք Անգլիայի առաջնության թիմերին, ապա կտեսնեք, որ "Արսենալը" չի կարող պայքարել այնպիսի թիմերի դեմ, ինչպիսիք են "Մանչեսթեր Յունայթեդը", "Չելսին" կամ "Մանչեսթեր Սիթին": Թվարկածս ակումների և "Արսենալի" որակական տարբորությունը չափազանց մեծ է: Ես հասկանում եմ, որ "Արսենալը" չունի այն ֆինանսական հնարավորությունները, որոնք ունեն այլ թիմեր, և հենց դա իմ հեռանալու որոշման մի պատճառն էր, քանի որ ես չէի տեսնում "Արսենալին" որպես "Պրեմիեր լիգայի" հաղթող կամ "Չեմպիոնների լիգայի" հաղթող: Ես հուսով եմ, որ ինձ լիարժեք կփոխարինեն "Արսենալում", և այն խաղացողները, ովքեր խաղում են, կկարողանան թիմին բերել այն մակարդակին, որ կարողանա չեմպիոնության համար պայքար մղել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Սեսկ Ֆաբրեգաս, ֆունտ, Բարսելոնա, խաղացող, Չելսի, Չեմպիոնների լիգա, sport, Goal.com | Rating: 5.0/1
Total comments: 0