Home » 2011 » Հուլիս » 19 » Սեսկը հանդիպման է կանչել Վենգերին` իր ապագային վերաբերող խնդիրները վերջնականապես լուծելու համար
16:43
Սեսկը հանդիպման է կանչել Վենգերին` իր ապագային վերաբերող խնդիրները վերջնականապես լուծելու համար
 Լոնդոնի "Արսենալի" կատալոնացի կիսապաշտպան և ավագ Սեսկ Ֆաբրեգասը դեռ հավատում է, որ մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը կկարողանա տեղափոխվել կատալոնական "Բարսելոնա":
Նշենք, որ "զինագործներն" արդեն մեկ անգամ մերժել են "Բարսելոնայի" 27 մլն ֆունտանոց առաջարկը Սեսկին գնելու համար, սակայն կատալոնացիները չեն պատրաստվում հեշտությամբ հանձնվել և ցանկանում են ևս մեկ առաջարկ կատարել:
Սեսկը ներկայիս դրությամբ գտնվում է Լոնդոնում, որտեղ վերականգնվում է ստացած վնասվածքից: Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ այսօր լոնդոնյան ակումբի ավագը հանդիպման է կանչել "զինագործների" համառ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որպեսզի վերջնականապես լուծի իր ապագային վերաբերող խնդիրները: Հանդիպման ժամանակ Ֆաբրեգասը ևս մեկ անգամ կփորձի համոզել Վենգերին, որ իր տրասնֆերը դեպի հարազատ Կատալունիա վերջապես իրականանա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 417 | Added by: Hayk | Tags: զինագործներ, Արսենալ, խնդիր, կատալոնացի, Արսեն Վենգեր, Սեսկ Ֆաբրեգաս, Բարսելոնա, համառ գլխավոր մարզիչ, marca, Լոնդոն | Rating: 5.0/1
Total comments: 0