Home » 2012 » Փետրվար » 5 » Սեյդու Կեյտա. "Ռեալում" ավելին կստանայի"
15:25
Սեյդու Կեյտա. "Ռեալում" ավելին կստանայի"
 Կատալոնական "Բարսելոնայի" և Մալիի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Սեյդու Կեյտան հայտարարել է, որ երբ բանակցություններ էր վարում կատալոնական գրանդ "Բարսելոնայի" հետ, իր ծառայություններով հետաքրքրված էր նաև կատալանների հավերժ ախոյան Մադրիդի "Ռեալը": Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Կեյտայի խոսքերը. "Երբ բարդ բանակցություններ էի վարում "Բարսելոնայի" հետ, շատերն ինձ խորհուրդ էին տալիս պայմանագիր չկնքել "կապտանռնագույնների" հետ: Բացի "Բարսելոնայի" հետ բանակցելուց, իմ գործակալը կապեր ուներ նաև Մադրիդի "Ռեալի" և Թուրինի "Յուվենթուսի" ներկայացուցիչների հետ: Իհարկե, այն ժամանակ եթե ես որոշում կայացնեի տեղափոխվել "Ռեալ", ապա հիմա ավելի շատ աշխատավարձ կստանայի, քան "Բարսելոնայում" ստանում եմ ներկայումս: Բայց քանի որ "Բարսելոնայի" տնօրեններին արդեն խոստացել էի, որ հենց իրենց հետ եմ պայմանագիր կնքելու, այլ ուղղությամբ չէի էլ մտածում, քանի որ չեմ սիրում, երբ չեմ կատարում տվածս խոստումը: Իհարկե, "Ռեալում" ամեն բան այլ կլիներ: Ինչ վերաբերում է ապագային, ապա կասեմ, որ իրականում չգիտեմ, թե այն ինչպիսին կլինի: Ես սիրում եմ "Բարսելոնային", և այն իմ տունն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0