Home » 2012 » Ապրիլ » 30 » Սեյդու Կեյտան կխաղա "Միլանում"
11:03
Սեյդու Կեյտան կխաղա "Միլանում"
 Վերջերս իտալական "Միլանը" կրկին վերականգնել է կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Սեյդու Կեյտային ձեռք բերելու բանակցությունները "կապտանռնագույնների" ղեկավարության հետ։ Հարկ է նշել, որ ֆուտբոլիստը մինչև 2014թ․-ի ամառը գործող պայմանագիր ունի "Բարսելոնայի" հետ, սակայն մալիացին ցանկանում է թիմից հեռանալ հենց այս ամռանը։ Սեյդու Կեյտան ցանկանում է իր կարիերան ավարտել հենց իտալական ակումբում, ինչը չի թաքցնում անգամ կատալոնական թիմի ղեկավարներից։
  Հավելենք, որ "Բարսելոնան" ցանկանում է իր հերթին գնել "Ռոսսոներիների" բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագու Սիլվային, ում տրանսֆերային փոխհատուցումը մեղմելու համար պատրաստ է իտալական կողմին զիջել անգամ Սեյդու Կեյտային։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0