Home » 2012 » Հուլիս » 28 » Շևչենկող իր համար քաղաքական կարիերա է ստեղծելու
19:09
Շևչենկող իր համար քաղաքական կարիերա է ստեղծելու
 Ուկարինայի ազգային ընտրանու նախկին ավագ Անդրեյ Շևչենկոն վերջնականապես որոշել է, թե ինչով է զբաղվելու մոտակա մի քանի տարիներին. հայտնի խաղացողը հստակ որոշել է ավարտել մարզիկի կարիերան և զբաղվել քաղաքականությամբ: "Իհարկե, գուցե շատերը մեծ շոկ ապրեցին, բայց ես որոշել եմ ֆուտբոլից հեռանալ և հենց քաղաքական կարիերա ստեղծել ինձ համար: Հուսով եմ` հանրությունն էլ ինձ կօգնի այս հարցում: Ես կլինեմ "Առաջ Ուկրաինա" կուսակցության անդամ և նրա նախագահ Նատալյա Կորոլևսկայայի հետ կփորձեմ մեր երկրում կիրառել այն փորձը, որը ես տեսել եմ Եվրոպայում` իմ որդու կնքահայր Սիլվիո Բեռլուսկոնիի միջոցով: Ես արդեն ընտրել եմ "Առաջ Ուկրաինա" կուսակցությունը, քանի որ այն երիտասարդներից է բաղկացած: Սա ապագայի ծրագրով կուսակցություն է: Ես կզբաղվեմ սոցիալական ու մարզական բազմաթիվ կարևոր խնդիրներով` առաջնորդվելով իմ հիմնական կարգախոսով` առողջ մարնում առողջ հոգի: Կփորձեմ օգնել բոլորի ուկրաինացիներին",- ասել է Անդրեյ Շևչենկոն:
   Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե իբր նախկին հայտնի ֆուտբոլիստը կրկին կշարունակի խաղալ սիրելի Կիևի "Դինամոյում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0