23:27 Շահինը` եվրոպական թիմերի կռվախնձոր | |
Անգլիայի 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդը" միացել է այն թիմերի շարքին, ովքեր լրջորեն հետաքրքրված են Մադրիդի "Ռեալի" թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի ծառայություններով: "Կարմիր սատանաները" դեռևս անցած ամռանն էին ցանկանում գնել Շահինին, սակայն "Ռեալն" ավելի ճարպիկ գտնվեց տրանսֆերային շուկայում: Հայտնի է, որ այժմ "Յունայթեդի" ղեկավարները պատրաստ են թուրք կիսապաշտպանի համար վճարել մոտ 20 մլն եվրո:
Հավելենք, որ 23-ամյա Շահինին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև իտալական "Ինտերի" և "Ռոմայի" ղեկավարները:
| |
|
Total comments: 0 | |