Home » 2011 » Հուլիս » 24 » "Շակլե 04"-ը դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր
07:40
"Շակլե 04"-ը դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր
 Երեկ երեկոյան գերմանական ֆուտբոլի, ինչպես նաև մյուս ֆուտբոլասերները բախտ ունեին դիտելու Գերմանիայի սուպերգավաթի հանդիպումը, որին հավակնում էին երկու թիմեր. Գելզենկիրխենի "Շալկե 04"-ը և Դորտմունտի "Բորուսիան": Հանդիպումն անցավ երկուստեք գրոհներով, և կողմերից երկուսն էլ ունեին շատ պահեր հաշվի մեջ առաջ անցնելու համար, սակայն գերմանական ակումբներից և ոչ մեկը չկարողացավ հաշվի մեջ առաջ անցնել: Հանդիպման ելքը որոշվեց  հետխաղյա 11 մետրանոցներով, որի ժամանակ "Շալկեի" ֆուտբոլիստներն ու դարպասապահը հիանալի գործեցին, ինչը չենք կարող ասել դորտմունտցիների մասին: Վերջիններիցս Քևին Գոլսգրոյսը և Իրիշիչը չկարողացան անվրեպ իրացնել իրենց հարվածները, և "Շալկեն" դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր:
Նշենք, որ "Շալկեի" գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը վերջին հարվածը իրացնելու իրավունքը տվել էր Մադրիդի "Ռեալի" կենդանի լեգենդ Ռաուլին, սակայն նա չմոտեցավ, քանի որ ամեն բան արդեն ավարտված էր, և գելզենկիրխենցիները հաղթեցին 4-3 հաշվով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 409 | Added by: Hayk | Tags: Իրիշիչ, Քևին Գոլս Գրոյցը, Մադրիդի Ռեալ, Գերմանիայի սուպերգավաթ, 11 մետրանոց, ֆուտբոլ, Դորդմունտի Բորուսիա, Ռալֆ Ռանգնիկ, Գելզենկիրխենի Շալկե 04 | Rating: 5.0/1
Total comments: 0