Home » 2011 » Մայիս » 30 » "Շալկեն" և "Արսենալը" ցանկանում են ձեռք բերել Կանալեսին
17:23
"Շալկեն" և "Արսենալը" ցանկանում են ձեռք բերել Կանալեսին
 Մադրիդի "Ռեալի" 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստ Սերխիո Կանալեսը, ով "Ռեալում" զրկված է խաղային պրակտիկայից, ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ: Շուրջ մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Կանալեսը կարող է 10 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել "Վիլյառեալ", սակայն այդ ինֆորմացիան կարծես թե չհամապատասխանեց իրականությանը: Երիտասարդ ֆուտբոլիստների մեծ սիրահարը` Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, անմիջապես ուշադրություն է դարձրել ստեղծված իրադրության վրա և ցանկանում է երիտասարդ տաղանդին փախցնել Լոնդոն:
Նշենք, որ բացի "Արսենալից" Կանալեսի ծառայություններով հետաքրքրված է նաև գելզենկիրխենյան "Շալկե 04" ակումբը, որտեղ հանդես է գալիս "Արքայական ակումբի" կենդանի լեգենդ Ռաուլը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1