Home » 2011 » Հոկտեմբեր » 22 » "Շալկեն" դարպասապահ է փնտրում
23:30
"Շալկեն" դարպասապահ է փնտրում
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Տիմո Հիլդեբրանտը, ով այժմ գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում ու մարզվում է անգլիական "Մանչեսթեր Սիթիի" ֆուտբոլիստների հետ, կարող է վերադառնալ Գերմանիա և հայտնվել "Շալկե 04" ակումբում: Բունդեսլիգայի հերթական տուրի "Կայզերսլաուտեռնի" հետ հանդիպման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել գելզենկիրխանցիների հիմնական դարպասապահ Ռալֆ Ֆարմանը, ով ֆուտբոլային խաղադաշտից կբացակային ամենաքիչը 3 ամիս:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆարմանին փոխարինողների գլխավոր հավակնորդներից է Հիլդեբրանտը:
Հիշեցնենք, որ Հիլդեբրանտը Գերմանիայի Բունդեսլիգայի ռեկորդակիր է. նա "Շտուտգարտի" կազմում ելույթ ունենալիս կարողացել է սեփական դարպասն անառիկ պահել ուղիղ 884 րոպեների ընթացքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0