Home » 2011 » Մայիս » 22 » "Շալկեն" կփորձի ուժեղանալ
08:02
"Շալկեն" կփորձի ուժեղանալ
Tuttomercatoweb իտալական հանրահայտ էլեկտրոնային պարբերականը տեղեկացնում է, որ Գելզենկիրխենի "Շալկե 04" ակումբը ցանկանում է ձեռք բերել "Շտուտգարտի" ռուս հարձակվող Պավել Պոգրեբնյակին:
27-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 5.5 մլն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ  է մինչեւ 2012թ.-ի ամառ:
Գերմանիայի արդեն ավարտված մրցաշրջանում Պավել Պոգրեբնյակը հազվադեպ էր հայտնվում "Շտուտգարտի" կազմում, և ամենևին էլ դեմ չէ ակումբային իր գրանցումը փոխելուն:
Այս մրցաշրջանում Պավել Պոգրեբնյակը "Շտուտգարտի" կազմում անց է կացրել 36 խաղ և դարձել 13 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 523 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0