Home » 2012 » Հունվար » 6 » "Շանհայ Շենհուան" Դրոգբային առաջարկել է գերպայմանագիր
19:43
"Շանհայ Շենհուան" Դրոգբային առաջարկել է գերպայմանագիր
 Հեղինակավոր tuttomercatoweb.com ինտերնետային պորտալը տեղեկացնում է, որ չինական "Շանհայ Շենհուա" ակումբի ղեկավարությունը կարծես թե խենթացել է, քանի որ պատրաստ է անչափ մեծ գումարներ վճարել եվրոպական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներին: Այսպես, չինական ակումբը պատրաստ է Լոնդոնի "Չելսիում" հանդես եկող իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային վճարել տարեկան 23 մլն եվրո աշխատավարձ, եթե, իհարկե, վերջինս տեղափոխվի իրենց մոտ:
     Նշենք, որ եթե Դրոգբան որոշի այնուամենայնիվ տեղափոխվել "Շանհայ Շենհուա", ապա կդառնա աշխարհում ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը` ստանալով տարեկան 23 մլն եվրո:
     Հիշեցնենք, որ այժմ աշխարհի ամենաշատ աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը ռուսական "Անժիում" հանդես եկող կամերունցի հարձակվող Սամուել Էտո'ոն է, ով տարեկան ստանում է 20 մլն եվրո գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0