Home » 2012 » Ապրիլ » 8 » "Շախտյոր" - "Դինամո Կիև" հանդիպումը ռեկորդ է սահմանել
17:05
"Շախտյոր" - "Դինամո Կիև" հանդիպումը ռեկորդ է սահմանել
 Երեկ` ապրիլի 7-ին, Դոնեցկի "Շախտյորին" պատկանող "Դոմբաս Արենա" մարզադաշտում հերթական ռեկորդն է գրանցվել. Ուկրաինայի առաջնության հերթական տուրի շրջանակներում կայացած "Շախտյոր" - "Դինամո Կիև" կենտրոնական հանդիպումը, որն ավարտվել է "հանքափորների"` 2-0 հաշվով հաղթանակով, "Դոմբաս Արենա" մարզադաշտում եղել է 53.207 ֆուտբոլասեր: Այս քանակի այցելություն "Դոմբաս Արենան" դեռևս չէր ունեցել, քանի որ մինչ այդ ամենաշատ հաճախելիություն եղել էր 2010թ.-ի մայիսի 5-ին, երբ մարզադաշտում էր գտնվում 52.518 հանդիսական, իսկ ամենաշատ այցելությունների լավագույն եռյակը եզրափակում է 2011թ.-ի ապրիլի 12-ին կայացած հանդիպումը, որի ժամանակ խաղադաշտում "հանքափորներին երկրպագում էր 51.579 հանդիսական (Խմբ. նշենք, որ այդ խաղում "Շախտյորի" մրցակիցը կատալոնական "Բարսելոնան" էր):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0