Home » 2011 » Հուլիս » 25 » "Շախտյորը" դժվարությամբ կարողացավ պահպանել հաղթանակների շարքը
17:10
"Շախտյորը" դժվարությամբ կարողացավ պահպանել հաղթանակների շարքը
 Ուկրաինայի առաջնության երրորդ տուրում նույնպես հաղթանակ է տարել Դոնեցկի "Շախտյորը": Հայաստանի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և թիմակիցները մեծ դժվարությամբ կարողացել են 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնել Լվովի "Կարպատների" նկատմամբ: Ամեն ինչ տեղի ունեցավ անսպասելի. հանդիպման 37-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ավելարն առաջինը հասավ գնդակին և գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը` "Կարպատներին" հաշվի մեջ առաջ մղեց, սակայն 49-րդ րոպեին Ֆերնանդինյոն կարողացավ հաշիվը հավասարեցնել, իսկ ևս 25 րոպե անց արդեն Անդրիանոյի գոլի շնորհիվ "հանքափորները" հաշվի մեջ առաջ անցան և կարողացան հանդիպումը հասցնել տրամաբանական ավարտին:
Նշենք, որ հանդիպմանը ժամանակ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 80-րդ րոպեին:
Հավելենք, որ "Շախտյորն" այժմ ընթանում է հարյուր տոկոսանոց արդյունքով՝ երեք խաղ և 9 միավոր, և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 505 | Added by: Hayk | Tags: Հանքափորներ, Լվովի Կարպատներ, Ֆերնանդինյո, մրցաշարային աղյուսակ, Հենրիխ Մխիթարյան, Դոնեցկի Շախտյոր, Անդրիանո, կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքական, Ավելար | Rating: 5.0/1
Total comments: 0