Home » 2013 » Ապրիլ » 1 » "Շախտյորը" երկարաձգել է պայմանագիրը Շևչուկի հետ
22:01
"Շախտյորը" երկարաձգել է պայմանագիրը Շևչուկի հետ
 Ինչպես տեղեկացնում է Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքը, այսօր ակումբը ևս մեկ տարվա պայմանագիր է կնքել 33-ամյա պաշտպան Վյաչեսլավ Շևչուկի հետ: "Անկեղծ ասած, նույնիսկ չգիտեի, երբ է ավարտվում իմ նախորդ պայմանագրի ժամկետը: Ես այս տեսակ խոսակցությունները, պայմանավորվածությունները չեմ սիրում, իմ հանձնարարությունն է՝ մարզվել, դուրս գալ խաղադաշտ, ողջ ուժերս ներդնել և մաքսիմալ օգուտ բերել թիմին: Ինձ զանգահարեց գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը, ասաց, որ իմ պայմանագրի ժամկետն արդեն ավարտվում է և հարցրեց՝ ցանկանում եմ ես երկարաձգել այն: Ես ասացի` այո: Եկա, նոր պայամանագրի տակ դրեցի իմ ստորագրությունը և դարձյալ գնացի աշխատելու: Մեր առջև դրված հանձնարարությունները, ինչպես միշտ, մնում են մաքսիմալ, իսկ դա նշանակում է, որ աշխատել նույնպես պետք է մաքսիմալ ձևով",- մեկնաբանել է ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 317 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0