Home » 2011 » Դեկտեմբեր » 20 » "Շախտյորը" կսկսի թողարկել սեփական արտադրությամբ շոկոլադ
16:37
"Շախտյորը" կսկսի թողարկել սեփական արտադրությամբ շոկոլադ
 Ուկրաինայի բազմակի չեմպիոն Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքը հաղորդում է, որ "հանքափորները" սեփական տարբերանշանով մոտ ժամանակներս կսկսեն արտադրել շոկոլադ: Արդեն իսկ մոտակա մի քանի շաբաթներում "Շախտյորի" շոկոլադը հնարավոր կլինի գտնել մի քանի ուկրաինական սուպերմարկետների էլեկտրոնայի խանութներում, իսկ որոշակի ժամանակ անց այն կսկսվի վաճառվել "Դոմբաս Արենա" մարզադաշտում "Շախտյորի" տնային հանդիպումների ժամանակ: Այս կապակցությամբ "հանքափորների" մարքեթինգի բաժնի պետն ասել է. "Բրենդային շոկոլադի առաջին արտադրաքանակն արդեն ստացել ենք և մոտ ժամանակներս կսկսենք իրականացնել դրա սպառումը: Սկզբնական շրջանում կարտադրվեն միայն կաթնային շոկոլադներ 100գ զանգվածով, սակայն ապագայում շատ հավանական է, որ շոկոլադի տեսականին ընդլայնվի: "Շախտյորի" երկրպագուները շոկոլադե տուփերը կարող են ձեռք բերել իրենց սիրելի թիմի հանդիպումների ժամանակ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0