Home » 2012 » Հունվար » 18 » "Շախտյորը" մեկնել է Դուբայ ուսումնամարզական հավաքի
10:47
"Շախտյորը" մեկնել է Դուբայ ուսումնամարզական հավաքի
 Ուկրաինական "Շախտյորի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեկ` հունվարի 17-ին ժամը 08:40-ին, դոնեցկյան ակումբը մեկնել է Դուբայ ուսումնամարզական հավաքի: Ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ մեկտեղ Արաբական Միացյալ Էմիրություններ են մեկնել նաև ակումբի ղեկավարությունը, որոնց թվում են եղել առևտրական մասի տնօրեն Դմիտրի Կիրիլենկոն, մարքեթինգի և կոմունիկացիոն մասի տնօրեն Յուրի Սվիրիդովը, "Շախտյորի" գործադիր տնօրեն Ջո Պալմերը: Դոնեցկյան ակումբի ղեկավարականը կազմը գլխավորել է "Շախտյորի" գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը: Օդային ուղևրությունը դեպի Դուբայ տևել է մոտ 5 ժամ: Որպես ակումբի ֆուտբոլիստներ` Դուբայ են մեկնել հետևյալ խաղացողները.

Դարպասապահներ. Անդրեյ Պյատովը, Յուրի Վիրտը, Ալեքսանդր Ռիբկան, Բոգդան Շուստը

Պաշտպաններ. Ալեքսանդր Չիժովը, Ալեքսանդր Կուչերը, Վյաչեսլավ Շևչուկը, Յարոսլավ Ռակիցկին, Սերգեյ Կրիվսովը, Ռազվան Ռացը

Կիսապաշտպաններ. Վիլլիանը, Ալեքսեյ Գայը, Դարիո Սրնան, Թոմաշ Խյուբշմանը, Ֆեռնանդինյոն, Ալեքս Տեյշեյրան, Դուգլաս Կոշտան, Վասիլի
                                    Կոբինը, Տարաս Ստեպանենկոն, Հենրիխ Մխիթարյանը, Ալան Պատրիկը


Հարձակվողներ. Լուիս Ադրիանոն, Ջուլիուս Արախովան, Էդուարդոն, Դենտինյոն, Եվգենի Սելեզնևը
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 1071 | Added by: Hayk | Rating: 4.0/2
Total comments: 0