Home » 2011 » Հուլիս » 12 » "Շիրակն" արդեն մարզիչ ունի
17:45
"Շիրակն" արդեն մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է Գյումրիի "Շիրակի" պաշտոնական կայքը, Շիրակի մարզը ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիչախչյանը։ Երիտասարդ մասնագետն այս պաշտոնում աշխատելու փորձ արդեն ունի։ Նրա գլխավորությամբ "Շիրակը" հանդես է եկել 2009-2010թթ. մրցաշրջանում։
Վարդան Բիչախչյանը, ով երկար տարիներ ելույթ է ունեցել հենց "Շիրակում", այս մրցաշրջանում գլխավորում էր "Շիրակ-2" ակումբը, որը Հայաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականում։ Վարդան Բիչախչյանին օգնելու են Ֆելիքս Խոջոյանը ու Արթուր Հովհաննիսյանը, ովքեր արդեն աշխատում էին "Շիրակի" մարզչական շտաբում։
Իսկ ահա "Շիրակ-2" թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Հովհաննես Դեմիրճյանը, ով ևս երկար տարիներ հանդես է եկել "Շիրակի" կազմում և միայն անցած տարի է ավարտել իր մրցելույթները։
Հայ ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ նախորդ շաբաթ "Շիրակը" պաշտոնանկ արեց Սամվել Պետրոսյանին, ով ձմռանն էր գլխավորել Գյումրիի թիմը։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 520 | Added by: Hartsat | Tags: հայ ֆուտբոլասեր, Վարդան Բիչախչյան, Գյումրիի Շիրակ, Սամվել Պետրոսյան, Հովհաննես Դեմիրճյան, 2009-10թթ. մրցաշրջան | Rating: 5.0/1
Total comments: 0