Home » 2012 » Ապրիլ » 13 » "Շիրակը" կխաղա "Իմպուլսի" հետ
10:54
"Շիրակը" կխաղա "Իմպուլսի" հետ
 Երեկ կայացել է 2011-2012թթ. մրցաշրջանի Հայաստանի "Գավաթի խաղարկության" երկրորդ կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, որտեղ "Միկան" հյուրընկալել էր "Շիրակին", իսկ գրանցվել է 2-1 հաշիվ` հօգուտ "Շիրակի" ֆուտբոլիստների: Երկու հանդիպումների արդյունքում "Շիրակը" ոչ-ոքի 2-2 հաշվով ավարտեց դիմակայությունը "Միկայի" հետ: Հյուրընկալվելիս ավելի շատ գոլ խփելու շնորհիվ "Շիրակը", սակայն, դուրս եկավ Հայաստանի "Գավաթի խաղարկության" եզրափակիչ, որտեղ կհանդիպի Դիլիջանի "Իմպուլսի" հետ:
   Հավելենք, որ եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Գյումրիում ապրիլի 29-ին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 472 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0