Home » 2011 » Մայիս » 18 » Շուտով կհայտնեն դարպասապահի անունը
22:46
Շուտով կհայտնեն դարպասապահի անունը
Ըստ բրիտանական թերթերի տեղեկացման` անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գործադիր տնօրեն Դևիդ Ժիլը հայտնել է, որ շուտով "մանկունիական" ակումբը կհայտարարի նոր դարպասապահի հետ պայմանգիր կնքելու մասին, ով կփոխարինի հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին Վան դեր Սարին:
Հիշեցնենք, որ հոլանդացին "Օլդ Թրաֆֆորդ" էր տեղափոխվել 2005թ.-ին "Ֆուլհեմից" և մինչև օրս Սըր Ալեքս Ֆերգյուսոնի մոտ դարպասապահի խնդիր չէր առաջացել: Բայց 40-ամյա հոլանդացին ավարտում է կարիերան և մարզչական շտաբը ստիպված նրան փոխարինող է փնտրում:
Լուրեր էին պտտվում, որ "Յունայթեդ" են տեղափոխվելու "Այաքսից" Մարտին Ստեկելենբուրգը, Մադրիդի "Ատլետիկոյից" Դավիդ դե Խեան, "Շալկե 04" ակումբից Մանուել Նոյերը: Սակայն այս լուրերից ոչ մեկը պաշտոնապես չհաստատվեց: Այնուամենայնիվ մոտ օրերս "կարմիր սատանաները" կհայտարարեն նոր դարպասապահի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
"Մենք գիտենք, թե ինչպիսի դարպասապահ է մեզ պետք և նրան ձեռք բերելու լավ շանսեր ունենք: Վստահ եմ, որ շուտով գործարքը կկայանա: Վերջին 12 ամիսներին խոսակցություններ էին պտտվում Եվրոպայի առաջատար դարպասապահների մասին, որ նրանք տեղափոխվելու են մեզ մոտ: Բայց որոշումն արդեն կայացված է, և տրանսֆերը շուտով կկայանա",-Ժիլի խոսքերն է մեջբերել Sky Sports սպորտային գործակալությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hartsat | Rating: 4.8/4
Total comments: 0