Home » 2012 » Ապրիլ » 10 » Շվայնշտայգեր. "Բավարիան" նոր ուժերի կարիք ունի"
23:46
Շվայնշտայգեր. "Բավարիան" նոր ուժերի կարիք ունի"
Ըստ գերմանական "Բավարիայի" հենակետային կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի՝ իր թիմը կարիք ունի երկու աստղային ու փորձառու ֆուտբոլիստների, որպեսզի այսօր կարողանա հասնել կատալոնական "Բարսելոնայի" խաղամակարդակին: "Թիմի խաղացողների թարմացումն ամեն մրցաշրջանում շատ կարևոր հանգամանք է բոլոր ակումբներում: Անկախ մրցաշրջանի ընթացքում գրանցված լավ կամ վատ արդյունքներից՝ միշտ էլ հարկավոր է կատարել նման փոփոխություններ խաղացողներին մոտիվացնելու մտադրությամբ: Այս ամռանը մենք պետք է համալրվենք երկու թոփ մակարդակի հզոր խաղացողներով",- ասել է Գերմանիայի ազգային հավաքականի առաջատարը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0