Home » 2012 » Հունվար » 2 » Շվայնշտայգեր. "Ես նման չեմ ոչ Չավիին, ոչ էլ Ինյեստային"
09:46
Շվայնշտայգեր. "Ես նման չեմ ոչ Չավիին, ոչ էլ Ինյեստային"
 Գերմանական "Բավարիայի" կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն անդրադարձել է իր թիմի գլխավոր մարզիչ Յուպպ Հայնկեսի խոսքերին, որտեղ մասնագետն իր սանին համեմատել է Չավիի ու Ինյեստայի հետ` ցույց տալով նրանց միջև առկա մի շարք նմանություններ:
"Ես շոյված եմ նման համեմատությունից, սակայն ես Բաստիանն եմ, ես գերմանացի եմ, այլ ոչ թե իսպանացի: Երկուսն էլ հոյակապ խաղացողներ են, ֆուտբոլային մեծ վարպետներ, բայց ֆիզիկական տեսանկյունից ես նրանց ընդհանրապես նման չեմ: Ես բարձրահասակ եմ ու լավ եմ խաղում երկրորդ հարկում, իսկ նրանք այդտեղ ուղղակի չկան: Դաշտում իմ դերն այլ է, նրանց` այլ: Ամեն դեպքում, ես հասկանում եմ Հայնկեսին",-ասել է Շվայնին Bild հանրահայտ պարբերականին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1