Home » 2013 » Ապրիլ » 30 » Շվայնշտայգեր. "Մենք երազում ենք եզրափակչի մասին"
17:52
Շվայնշտայգեր. "Մենք երազում ենք եզրափակչի մասին"
 ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը պատմել է լրագրողներին իր թիմի նախախաղային տրամադրվածության մասին. "Առաջին խաղում (Խմբ. ապրիլի 23-ին Մյունխենում գերմանական ակումբը 4-0 խոշոր հաշվով հաղթել է կատալոնական "Բարսելոնային") մենք արդեն բացել ենք "Չեմպիոնների լիգայի" եզրափակչի դուռը: Այսպես թե այնպես, մենք մեր գործը դեռևս մինչև վերջ չենք կատարել: Մեզ առաջվա պես դեռ պետք է ներդրվել կայանալիք խաղին: Մեր թիմը երազում է եզրափակիչ դուրս գալու մասին: Բոլոր ֆուտբոլիստները ֆիզիկապես պատրաստ են գալիք խաղին: Մեր մրցակիցը շատ բանի է պատրաստ, և մենք լավ գիտենք այդ մասին: Մենք ամեն ինչ կանենք, որ հայտնվենք Լոնդոնում: Սակայն եթե դեղին քարտ ունեցողները ևս զգուշացումներ ստանան, մեզ համար շատ դժվար կլինի",- ասել է գերմանացի առաջատար ֆուտբոլիստը:
  Հ.Գ.: "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի պատասխան խաղում մյունխենցիներն ու կատալոնացիները կհանդիպեն մայիսի 1-ին, "Կամպ Նոու" մարզադաշտում: 
Հանդիպմանը կարող եք հետևել Երևանի ժամանակով 22:40-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 292 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0