Home » 2011 » Դեկտեմբեր » 17 » Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է հեռացվել ՖԻՖԱ-ի կազմից
19:08
Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է հեռացվել ՖԻՖԱ-ի կազմից
 Բրիտանական մամուլը հաղորդում է, որ ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիային սպառնացել է հեռացնել իր կազմից, եթե վերջինը մինչև հունվարի 13-ը չպատժի "Սիոնին", որի բողոքարկումը երեկ մարզական մրցավարական դատարանը (CAS) մերժել էր բավարարել: Բանն այն է, որ "Սիոնի" ներկայացուցիչներըը տարբեր քաղաքացիական դատարաններում փորձել են պաշտպանել իրենց ակումբի իրավունքները, ինչն էլ ավելի է զայրացրել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ քաղաքացիական հայցերը իրավաբանական վիրավորանք են դեպի ՖԻՖԱ-ին:
    Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն շվեյցարական ակումբին զրկել էր "Եվրոպայի լիգայում" խաղալու իրավունքից որակավորման փուլում նախապես չհայտավորված ֆուտբոլիստներ խաղադաշտ դուրս բերելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0