Home » 2012 » Հուլիս » 23 » Շյուրլեն երաժում է "Չելսիի" մասին, բայց...
18:34
Շյուրլեն երաժում է "Չելսիի" մասին, բայց...
 Գերմանական "Բայերի" հարձակվող Անդրե Շյուրլեն արտահայտվել է Լոնդոնի "Չելսիի"` իր հանդեպ տածած հետաքրքրության մասին: Երիտասարդ ֆուտբոլիստը նշել է, որ "Բայերի" գործադիր տնօրեն Վոլֆգանգ Հոլցհոյզերի և իր միջև օրերս տեղի ունեցած հերթական հանդիպումից հետո, ինքը հասկացել է, որ իր ծառայություններով լրջորեն են հետաքրքրվում: "Չեմ կարծում, թե "Բունդեսլիգայում" կա մի երիտասարդ խաղացող, ով կարող է մերժել "Չելսի" տեղափոխվելու առաջարկը: Իհարկե, ինձ հետաքրքրում է Լոնդոն տեղափոխվելու հեռանկարը: Նման հնարավորություն ամեն օր չի ստեղծվում: Ակումբի տնօրեն Ռուդի Ֆյոլլերը մի քանի անգամ ինձ բացատրել է, թե ինչու է ակումբը մերժել "Չելսիի" ղեկավարների առաջարկը: Ես գիտեմ, որ շատ կարևոր եմ թիմի համար և ինձ հնարավոր չի լինի փոխարինել այս ընթացքում, այդ պատճառով էլ կմնամ թիմում",- ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 304 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0