Home » 2011 » Մայիս » 18 » Սիլվա. "Վիդիչն է լավագույնը"
06:17
Սիլվա. "Վիդիչն է լավագույնը"
Իտալական "Միլանի" բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան Goal.com հանրահայտ կայքի լրագրողին ասել է, որ իրեն չի համարում աշխարհի լավագույն պաշտպանը, իսկ Իտալիայի առաջնությունում էլ հաղթանակի հասնելու համար շնորհակալություն է հայտնել թիմի հարձակման գծին. "Ես չեմ սիրում խոսել իմ ձեռքբերումների մասին, ինձ ավելի հաճելի է ուրիշներին գովելը: Հաղթանակում բոլորն իրենց լուման են ներդրել, հատկապես հարձակվողները: Իսկ ինչ վերաբերում է ինձ, կարող եմ ասել, որ սկսել եմ ավելի լավ խաղալ: Մինչև 40 տարեկան կցանկանայի խաղալ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ լավագույնն են համարում իմ դիրքում: Բայց ինձ համար լավագույնը "Մանչեսթեր Յունայթեդից" Նեմանյա Վիդիչն է":
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սիլվան սերիայում" 32 հանդիպում է անցկացրել և խփել է մեկ գնդակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0