Home » 2012 » Հուլիս » 25 » Սիլվեստրեն որոշել է օգնել "Ինտերին"
14:53
Սիլվեստրեն որոշել է օգնել "Ինտերին"
 Իտալական "Ինտերի" նորաթուխ պաշտպան Մաթիաս Սիլվետրեն հայտարարել է, որ ցանկանում է իր օգնությամբ "ներաձուրիները" վերականգնեն իրենց նախկին փառքը և չեմպիոնական կոչումները: "Մենք ուժեղ կազմ ունենք, և կփորձենք հաղթել թե՛ "Ա Սերիայում", թե՛ "Եվրոպայի լիգայում": Վստահ եմ, որ մենք կկարողանանք մոտ 100 տոկոսով նվիրված խաղ ցուցադրել, ինչն էլ արդյունք կբերի: Ես ստիպված մի քանի օր ուշացումով եմ միացել այս թիմին և մի քանի պարապմունքներ եմ բաց թողել: Բայց այժմ ամեն ինչ կարգին է և ես կամաց-կամաց մարզավիճակ եմ ձեռք բերում",- ասել է երիտասարդ պաշտպանը:
   Հիշեցնենք, որ "Ինտերի" կազմում պաշտպանը խաղալու է վարձավճարային հիմունքներով, և դեռևս "Պալեռմոյին" է պատկանում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 315 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0