Home » 2011 » Հուլիս » 10 » Սիլվինյոն էլ ավարտեց կարիերան
07:39
Սիլվինյոն էլ ավարտեց կարիերան
 Բրազիլացի երբեմնի հզոր ձախ պաշտպան Սիլվինյոն, ով հայտնի է ֆուտբոլասերնեի շրջանում իսպանական "Բարսելոնայում" ունեցած իր ելույթներով, որոշել է 37 տարեկանում ավարտել ֆուտբոլային կարիերան. այս մասին հաղորդում է ֆրանսիական L'Equipe մարզական հանդեսը։
Նշենք, որ Սիլվինյոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1994թ.-ին բրազիլական "Կորինտիանսի" կազմում, իսկ վեց տարի անց, Արսեն Վենգերի հրավերով, տեղափոխվել է Լոնդոնի "Արսենալ"՝ դառնալով "զինագործների" կազմում բրազիլացի առաջին ներկայացուցիչը։ Ապա տեղափոխվել է կատալոնական "Բարսելոնա", որի կազմում երկու անգամ դարձել է "Չեմպիոնների լիգայի" հաղթող։
Վերջին ակումբը, որտեղ ելույթ է ունեցել 37-ամյա պաշտպանը, անգլիական "Մանչեսթեր Սիթին" է, որի կազմում նա հանդես է եկել 2010/11թթ. մրցաշրջանում՝ "Պրեմիեր լիգայում" անցկացնելով 10 հանդիպում։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0