Home » 2011 » Դեկտեմբեր » 30 » "Սիոնը" դատի է տվել ՖԻՖԱ-ին
18:01
"Սիոնը" դատի է տվել ՖԻՖԱ-ին
 Հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ շվեյցարական "Սիոն" ակումբը դեռևս շարունակում է դատական գործի մեջ լինել չինովնիկների պատճառով: Ըստ շվեյցարական ակումբի պաշտոնական կայքի` դեկտեմբերի 17-ին "Սիոնի" ղեկավարությունը դատական գործ է բացել ընդդեմ ՖԻՖԱ-ի, որը վերջին ժամանակներս այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չի գտնվում ինչպես շվեյցարական ակումբի, այնպես էլ Շվեյցարիայի ազգային առաջնության հետ: ՖԻՖԱ-ի դեմ դատական գործ հարուցելով` "Սիոնի" ղեիակավորւթյունը մեծ ռիսկի է դիմել, քանի որ դատական գործընթացից հետո ՖԻՖԱ-ն կարող է բոլոր շվեյցարական ակումբներին զրկել եվրագավաթներում հանդես գալու իրավունքից:
   Նշենք, որ եթե ՖԻՖԱ-ն որոշի բոլոր շվեյցարական ակումբներին զրկել եվրագավաթներում հանդես գալու իրավունքից, ապա, ամենայն հավանականությամբ, "Բազելը", ով դուրս է եկել "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ, կարող է որակազրկվել, որի դեպքում այս հեղինակավոր մրցաշար կվերադառնա Անգլիայի բազմակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդը":
      Հիշեցնենք, որ "Սիոնը" ՖԻՖԱ-ի կողմից զրկվել է "Եվրոպայի լիգայում" հանդես գալու իրավունքից, քանի որ շվեյցարական ակումբը խաղադաշտ էր դուրս բերել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր իրավունք չունեին մասնակցելու "Եվրոպայի լիգայի" որևէ հանդիպման:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0