Home » 2012 » Հուլիս » 22 » "Սիթին" բարձրացրել է Սիլվայի աշխատավարձը
10:31
"Սիթին" բարձրացրել է Սիլվայի աշխատավարձը
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիվան արդեն իսկ հաջորդ մրցաշրջանից սկսած կստանա ոչ թե շաբաթական 130 հազար ֆունտ աշխատավարձ, այլ 190 հազար, քանի որ "քաղաքային" ակումբի ղեկավարությունը որոշել է խաղացողի հաջող ելույթները գնահատել` շաբաթական ևս 60 հազար ֆունտ նրա աշխատավարձին ավելացնելով: Այս կերպ` Դավիդ Սիլվան հավասարվել է ակումբի ամենից բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներին` Յայա Տուրեին, Սերխիո Ագուեռոյին ու Կառլոս Տևեսին: Հարկ է նշել, որ նախորդ մրցաշրջանում "Սիթիի" կազմում իսպանացին մասնակցել է 36 հանդիպման` դառնալով 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ահա Իսպանիայի ընտրանու հետ նվաճել է Եվրոպայի 2012թ.-ի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի կոչումը` դառնալով "ԵՎՐՈ 2012"-ի լավագույն խաղացողներից մեկը և իր ընտրանու շարժիչ ուժը:
 Վերջերս նաև ինֆորմացիա էր տարածվել, թե "Սիթին" պատրաստ է խաղացողին նոր` 5 տարվա պայմանագիր առաջարկել` տարեկան 10.4 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով, քանի որ իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է Մադրիդի "Ռեալը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 355 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0