Home » 2011 » Դեկտեմբեր » 12 » "Սիթին" ցանկանում է միայն վաճառել Տևեսին
08:03
"Սիթին" ցանկանում է միայն վաճառել Տևեսին
Անգլիական "Մանչեսթեր Սիթին" ու իտալական "Միլանը" ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Կառլոս Տևեսի տրանսֆերի հարցում: Անձամբ Տևեսն արդեն "Միլանի" հետ համաձայնության է եկել աշխատավարձի հարցում, սակայն անգլիական ակումբը չի ցանկանում 27-ամյա հարձակվողին վարձավճարով տալ: "Մենք պատասխան ենք ստացել: Ոչ մի գաղտնիք չկա, իրավիճակը շատ պարզ է: "Սիթին" պատրաստվում է վաճառել Տևեսին, իսկ մենք ցանկանում ենք վարձակալել նրան: Ֆրանսիական "ՊՍԺ"-ն նույնպես հետաքրքրվում է Տևեսով: Ես խոսել եմ Լեոնադրոյի հետ, նա ասաց, որ ֆրանսիական ակումբի ղեկավարներն ամեն գնով փորձելու են ձեռք բերել արգենտինացուն: Ամեն դեպքում ես արդեն որոշել եմ, եթե Տևեսը չգա Միլան, մենք կհրավիրենք Մաքսի Լոպեսին, ում հետ նախնական պայմանավորվածություն ունենք",-ասել է "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 409 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0