Home » 2011 » Հուլիս » 21 » "Սիթին" դեռ "սոված է"
11:18
"Սիթին" դեռ "սոված է"
Ինչպես նշում է Sky Sport Italia հեռուստաընկերությունը, անգլիական "Մանչեսթեր Սիթին" մտադիր է թիմի կիսապաշտպանական գիծն ուժեղացնել Իտալիայի ազգային հավաքականի և Հռոմի "Ռոմայի" հենակետային կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիի միջոցով: Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, անգլիական ակումբը մտադիր է դե Ռոսսիին առաջարկել տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է "Ռոմայի" կազմում նրա ստացած տարեկան աշխատավարձին:
Հավելենք, որ Դանիելե դե Ռոսսիի պայմանագիրը "Ռոմայի" հետ ավարտվում է հաջորդ տարի, և ակումբի նոր նախագահ Տոմաս դի Բենեդետոն օրերս հայտարարել էր, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել կիսապաշտպանի հետ գործող պայմանագիրը, սակայն առայժմ ֆուտբոլիստը որևէ առաջարկություն չի ստացել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hartsat | Tags: պայմանագիր, Ռոմա, Դանիելե դե Ռոսսի, Մանչեսթեր Սիթի, ղեկավարություն, կիսապաշտպան, Իտալիա, Հռոմ, հեռուստաընկերություն, Sky Sport Italia | Rating: 5.0/2
Total comments: 0