Home » 2011 » Մայիս » 22 » "Սիթին" հետաքրքրվում է Սանչիսով
22:38
"Սիթին" հետաքրքրվում է Սանչիսով
Անգլիական լիգայի այս տարվա գավաթակիր "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարությունը մտադիր է ամռանը համալրվել իտալական "Ուդինեզեի" կիսապաշտպան Ալեքսիս Սանչիսով. այս մասին հաղորդում է Sky Sports մարզական լրատվական գործակալությունը:
Ենթադրվում է, որ թիմերի ներկայացուցիչներն արդեն բանակցել են այս հարցի շուրջ Իտալիայում, այժմ "Ուդինեզեի" նախագահ Ջինո Պոցցոն ժամանել է Անգլիա 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի պայմանները քննարկելու նպատակով:
Ակնկալվում է, որ "Մանչեսթեր Սիթին" Սանչիսի դիմաց 20 մլն ֆունտ կվճարի:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում  կիսապաշտպանը Սերիայում" 12 գոլի հեղինակ է դարձել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0