Home » 2011 » Հուլիս » 13 » "Սիթին" մերժեց "Կորինտիանսին"
20:22
"Սիթին" մերժեց "Կորինտիանսին"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթին" երեկ մերժել է բրազիլական "Կորինտիանսի" պատմության մեջ ռեկորդային՝ 40 միլիոնանոց առաջարկը, որը բրազիլացիները որպես փոխհատուցում էին դիտարկում Կառլոս Տևեսի համար: Այս հինգ տարում, ինչ Տևեսը խաղում է Եվրոպայում, "Կորինտիանսի" ղեկավարները կարողացել են այսքան գումար հավաքել իրենց նախկին աստղին վերադարձնելու համար: Սակայն "քաղաքաբնակների" ղեկավարությունը մերժել է "Կորինտիանսին"՝ նշելով, որ իրենք չեն ցանկանում այդքան բաղձալի "Չեմպիոնների լիգայից" առաջ կորցնել Կառլոսի պես խաղացողի:
Վերջում հիշեցնենք, որ Տևեսն արդեն մեկ տարի է, ինչ շեշտում է, որ հոգնել է Եվրոպայից ու ցանկանում է Հարավային Ամերիկա վերադառնալԹե ինչ զարգացումներ են սպասվում ապագայում, դժվար է կանխագուշակել, քանի որ "Սիթին" էլ իր հերթին այդքան գումարով կարող է գնել Դավիդ Վիլյային, ում "Բարսելոնան" տրանսֆերի է հանել Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելուց հետո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hayk | Tags: Կառլոս Տևես, Մանչեսթեր Սիթի, Ալեքսիս Սանչես, Հարավային Ամերիկա, Կորինտիանս, Եվրոպա, քաղաքաբնակ, Բարսելոնա, Դավիդ Վիլյա, Չեմպիոնների լիգա | Rating: 5.0/1
Total comments: 0