Home » 2011 » Հուլիս » 30 » "Սիթին" դեռ համալրման կարիք ունի
21:43
"Սիթին" դեռ համալրման կարիք ունի
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է լրագրողներին, թե այս տրանսֆերային պատուհանի ժամանակ իր թիմի դեռևս որ դիրքերն է պատրաստվում ուժեղացնել: "Մեզ պետք է ևս մեկ կիսապաշտպան և եզրային խաղացող: Ագուերոն կխաղա հարձակման գծում: Մենք հենց երիտասարդ հարձակվողի կարիք ունեինք: Բայց եթե մենք ցանկանում ենք հաջող ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայում, մեզ էլի խաղացողներ են պետք, այժմ ակումբը զբաղված է այդ հարցերով",- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Սիթին" մինչև վերջերս հետաքրքրվում էր "Արսենալի" կիսապաշտպան Սամիր Նասրիով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hartsat | Tags: Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Ռոբերտո Մանչինի, Չեմպիոնների լիգա, գլխավոր մարզիչ, Ագուերո, Sky Sports | Rating: 5.0/1
Total comments: 0