Home » 2011 » Մայիս » 12 » "Սիթին" հերթական տրանսֆերային բումն է պատրաստում
15:15
"Սիթին" հերթական տրանսֆերային բումն է պատրաստում
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" տրանսֆերային քաղաքականության հերթական "զոհը" Լոնդոնից է լինելու, այդ մասին արդեն չի կարելի նույնիսկ դույզ-ինչ կասկածել: The Telegraph հեղինակավոր բրիտանական պարբերականի տեղեկացմամբ` թիմը լուրջ ծրագիր ունի "Արսենալի" ավագ Սեսկ Ֆաբրեգասին գնելու համար: Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Սեսկի հետ իր թիմը կարող է հաղթել "Պրեմիեր լիգայում": Ըստ նախնական տեղեկությունների` "Սիթին" այնպիսի առաջարկ է պատրաստում Սեսկի համար, որ "Արսենալը" գայթակղությանը հնարավոր է, որ նույնիսկ չդիմանա և միանգամից հրաժարվի խաղացողից: Բացի այդ, խոսվում է նաև այն մասին, որ Ֆաբրեգասը հոգնել է սպասելուց "Բարսելոնայի" կողմից կատարված այնպիսի առաջարկի, որը կստիպեր "Զինագործներին" բաց թողնել իրեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0