Home » 2011 » Հուլիս » 24 » "Սիթին" հնարավոր է դարպասապահ ձեռք բերի
06:02
"Սիթին" հնարավոր է դարպասապահ ձեռք բերի
 Այն բանից հետո, ինչ "Մանչեսթեր Սիթիից" "Ասթոն Վիլա" տեղափոխվեց իռլանդացի դարպասապահ Շեյ Գիվենը, "քաղաքայիները" սկսել են նոր դարպասապահի փնտրել ոչ հիմնական կազմում խաղալու համար: Անգլիական ակումբի տեսադաշտում է Լիսաբոնի "Սպորտինգի" գերմանացի 32-ամյա դարպասապահ Տիմո Հիլդեբրանդը: Դարպասապահը ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ և այժմ բուժզննում է անցնում ԱՄՆ-ում, որտեղ գտնվում է "Մանչեսթեր Սիթին":
Նշենք, որ այս դարպասապահը նախկինում խաղացել է նաև "Շտուտգարտում", ինչպես նաև հրավիրվել Գերմանիայի ազգային հավաքական:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: mu | Tags: Տիմո Հիլդեբրանդ, ԱՄՆ, Մանչեսթեր Սիթի, Շտուտգարտ, Գերմանիայի ազգային հավաքական, Լիսաբոնի Սպորտինգ, դարպասապահ, Շեյ Գիվեն, Ասթոն Վիլա, քաղաքայիներ | Rating: 5.0/1
Total comments: 0