Home » 2012 » Հունվար » 18 » "Սիթին" կփորձի գնել Խաբի Ալոնսոյին
09:12
"Սիթին" կփորձի գնել Խաբի Ալոնսոյին
 Ինչպես հայտնում է հանրահայտ 4-4-2.com էլեկտրոնային պարբերականը, անգլիական "Պրեմիեր լիգայի" առաջատար "Մանչեսթեր Սիթին" լուրջ խնդիրներ ունի թիմի հենակետային գոտում, այդիսկ պատճառով նպատակ ունի ամռանը գնելու Մադրիդի "Ռեալի" 30-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, ում համար առաջարկում է ավելի քան 20 մլն եվրո տրանսֆերային փոխհատուցում:
     Հարկ է նշել, որ "քաղաքայինները" ցանկանում էին գնել իտալական "Ռոմայի" առաջատար Դանիելե դե Ռոսսիին, սակայն վերջինիս հետ չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել, ինչից հետո Ռոբերտո Մանչինիի գլխավորած "Մանչեսթեր Սիթին" իր տրանսֆերային ուղղությունն Իտալիայից փոխեց դեպի Իսպանիա, որտեղ Խաբի Ալոնսոն համարվում է թիմի առաջատար և չի ցանկանում հեռանալ "սերուցքայինների" կազմից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0