Home » 2011 » Հուլիս » 3 » "Սիթին" նոր մրցաշրջանին կպատրաստվի երկու խմբով
12:22
"Սիթին" նոր մրցաշրջանին կպատրաստվի երկու խմբով
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն խաղացողները, ովքեր հանվելու են տրանսֆերի, թիմի հետ չեն մեկնի ամերիկյան ճամփորդության: Այդ ֆուտբոլիստների թվում են Քրեյգ Բելամին, Էմանուել Ադեբայորը, Ուեյն Բրիդջը, Շոն Ռայթ-Ֆիլիպսը, իսկ Շեյ Գիվենի ներկայությունը հարցականի տակ է: Մեծ հարցականի տակ են նաև Ժերոմ Բոատենգի, Ռոկե Սանտա Կրուսի, Ժոյի, Ալեքսանդր Կոլարովի ներկայությունը նույնպես: Միևնույն ժամանակ Մանչինին հայտարարել է, որ Տևեսը, Բալոտելլին և Ջեկոն հաջորդ մրցաշրջանը կսկսեն "Մանչեսթեր Սիթիի" կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 511 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0