Home » 2012 » Հունվար » 10 » "Սիթին" տրանսֆերային ճարպկության է դիմելու
07:58
"Սիթին" տրանսֆերային ճարպկության է դիմելու
 Ինչպես տեղեկացնում են բրիտանական տաբլոիդները, "Մանչեսթեր Սիթին" շարունակում է պայքարել իտալական "Նապոլիի" ուրուգվայցի երիտասարդ առաջատար հարձակվող Էդիսոն Կավանիի համար, և արդեն իսկ այս ձմռանը կարող է համաձայնության հասնել նեապոլական ակումբի ղեկավարության հետ` ամռանը խաղացողին ձեռք բերելու հարցում:
   Ըստ բրիտանական ինֆորմացիոն աղբյուրների` "քաղաքայինները" պատրաստվում են Կավանիի տրանսֆերի դիմաց "Նապոլիին" տրամադրել իրենց "չարաճճի" 20-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլիին, ում ծառայություններով ակտիվ կերպով հետաքրքրվում է իտալական թիմը, և 15 մլն եվրոյի չափով փոխհատուցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 376 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0