Home » 2011 » Հուլիս » 18 » "Սիթիում" չեն հերքում, որ Նասրիի հետ տարվում են բանակցություններ
12:51
"Սիթիում" չեն հերքում, որ Նասրիի հետ տարվում են բանակցություններ
 Բրիտանական Sky Sports լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ իտալացի Ռոբերտո Մանչինին լրագրողներին հայտնել է, որ իրենք իսկապես բանակցություններ են վարում Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպան Սամիր Նասրիի հետ: Հարցազրույցի ժամանակ իտալացի մասնագետն ասել է, որ ֆրանսիացու հետ տարվող բանակցությունները պաշտոնական բնույթ են կրում և ինքը հույս ունի, որ մինչև հուլիսի վերջն ակումբը կկարողանա գնել ֆրանսիացուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Tags: կիսապաշտպան, Լոնդոնի Արսենալ, Մանչեսթեր Սիթի, Ռոբերտո Մանչինի, Սամիր Նասրի, Sky Sports լրատվամիջոց | Rating: 5.0/1
Total comments: 2