Home » 2012 » Ապրիլ » 18 » Սկոլարի. "Մեսսին Ռոնալդուի մղձավանջն է"
23:59
Սկոլարի. "Մեսսին Ռոնալդուի մղձավանջն է"
 Պորտուգալիայի ազգային հավաքականի երբեմնի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով ներկայումս գլխավորում է բրազիլական "Պալմեյրասը", օրեր առաջ հանդես է եկել հետաքրքիր հայտարարությամբ: Ըստ բրազիլացի մասնագետի` աշխարհում շատերն են նախանձում Մադրիդի "Ռեալի" աստղային առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:
  "Ռոնալդուին չեն սիրում շատերը, քանի որ այդ խաղացողի հաջողություններին գրեթե բոլորն են նախանձում: Այդ տղան մեծագույն ֆուտբոլիստ է, բացի այդ աշխարհի շատ աղջիկներ կերազեին նրան տեսնել իրենց անկողնում: Սա հասարակ նախանձ է: Ռոնալդուի միակ խնդիրը Լեո Մեսսին է: Եթե չլիներ արգենտինացի խաղացողը, ապա Ռոնալդուն արդեն 5 տարի անընդմեջ կլիներ Աշխարհի լավագույն խաղացողը: Ռոնալդուն հիանալի պրոֆեսիոնալ է, լավ խաղընկեր ու իսկական թիմային խաղացող",- ասել է ֆուտբոլիստի երբեմնի մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 574 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0