Home » 2013 » Ապրիլ » 26 » Սլավեն Բիլիչ. "Ուզում եմ երկար աշխատել "Լոկոմոտիվում"
17:58
Սլավեն Բիլիչ. "Ուզում եմ երկար աշխատել "Լոկոմոտիվում"
 Ռուսաստանյան "Լոկոմոտիվի" գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը այժմ մեկնաբանել է իր՝ թուրքական "Բեշիքաթաշ" հնարավոր տեղափոխության մասին շշուկները: "Ես նոր եմ եկել "Լոկոմոտիվ" և ուզում եմ այստեղ երկար աշխատել: Իմ պայմանագիրը դեռ ևս երկու տարի ուժի մեջ է: Ի՞նչ խոսակցություն է այդ, որ կարող եմ և՛ այնտեղ հանդես գալ, և՛ այստեղ: Ես սիրում եմ ակումբը, որտեղ աշխատում եմ, քաղաքը, որտեղ ապրում եմ, առաջնությունը, որում մենք հանդես ենք գալիս: Ոչ մի փոփոխություն էլ չեմ պլանավորում մոտ ապագայում",- լրագրողներին իր մտադրությունների մասին տեղեկացրել է խորվաթ մարզիչը:
  Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին թուրքական "Sabah"-ը լուրեր էր տարածվել այն մասին, որ իբր ստամբուլյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ակումբի ներկայիս մարզչի՝ Սամեթ Այբաբի փոխարեն թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել այժմ ռուսական ակումբ գլխավորող խորվաթ մարզչին, ում ջանքերի շնորհիվ խորվաթական ֆուտբոլը բավականին աճեց վերջին տարիներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0