Home » 2011 » Հոկտեմբեր » 30 » Սմոլինգը երկար ժամանակով չի կարող օգնել "Մանչեսթեր Յունայթեդին"
23:27
Սմոլինգը երկար ժամանակով չի կարող օգնել "Մանչեսթեր Յունայթեդին"
 Բրիտանական Sky Sports լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" աջ եզրային պաշտպան Քրիս Սմոլինգը կոտրել է ոտքի մատը, որի պատճառով ստիպված է լինելու բաց թողնել շուրջ 1 ամիս: Այս լուրը լրագրողներին է հայտնել "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնն այն բանից հետո, երբ "մանկունիացիները" կարողացան նվազագույն 1-0 հաշվով հաղթանակ տոնել "Գուդիսոն Պարկում" "Էվերթոնի" նկատմամբ: Ֆերգյուսոնը հայտարարել է. "Կարծում եմ, որ նա, ցավոք սրտի, շարքից դուրս է եկել մոտ 1 ամսով":
Հավելենք, որ այս վնասվածքի պատճառով Սմոլինգը չի կարողանա օգնել Անգլիայի ազգային հավաքականին Իսպանիայի և Շվեդիայի ընտրանիների հետ կայանալիք ընկերական հանդիպումների ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0