Home » 2011 » Հուլիս » 9 » Սմոլինգը երկարաձգել է պայմանագիրը "Յունայթեդի" հետ
18:40
Սմոլինգը երկարաձգել է պայմանագիրը "Յունայթեդի" հետ
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ և "կարմիր սատանաների" կազմում հանդես է գալու ամենաքիչը ևս 5 տարի:
Նշենք, որ Սմոլինգը "Յունայթեդ" է տեղափոխվել 2010թ.-ի հունվարին և այդ ժամանակից մինչև հիմա անգլիական "Պրեմիեր լիգայի" շրջանակներում "մանկունյացիների" կազմում խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ:
Սմոլինգի և անգլիական ակումբի միջև պայմանագրի երկարաձգման կապակցությամբ "Յունայթեդի" գլխավոր մարզիչ շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն ասել է. "Ինձ համար շատ հաճելի է լսել, որ Քրիսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: "Ֆուլհեմից" մեր ակումբ տեղափոխվելուն պես նա շատ կարճ ժամանակում կարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում և շատ լավ դրսևորել պաշտպանության կենտրոնում: Սմոլինգը տաղանդավոր է, արագ, ուժեղ և շատ լավ կարողանում է կարդալ խաղը":
Իսկ ահա 21-ամյա Սմոլինգն ասել է. "Սա հիանալի ակումբ է: Այն կարճ ժամանակը, որը ես հասցրել եմ անցկացնել այս գերակումբում, ինձ համար մեծ նշանակություն է ունեցել և ինձ հաջողվել է բարձր առաջադիմություն գրանցել: Ես շատ եմ ցանկանում, որ առաջիկա տարիներին կկարողանամ հաջողությամբ հանդես գալ "Մանչեսթեր Յունայթեդում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0