Home » 2011 » Հունիս » 6 » Սնեյդերն ուղևորվում է ԱՄՆ
18:15
Սնեյդերն ուղևորվում է ԱՄՆ
 Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, Միլանի "Ինտերի" և Հոլանդիայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը մեկնել է ԱՄՆ` հանդիպելու մանչեսթերյան երկու ակումբների՝ "Մանչեսթեր Սիթիի" և "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնյաների հետ: Բանն այն է, որ մանչեսթերյան գրանդը և այդ ճանապարհով առաջադիմող "քաղաքացիները" ցանկանում են իրենց կազմերում տեսնել հոլանդացի բացահայտված տաղանդին:
Նշենք, որ Սնեյդերին դեռևս անցած մրցաշրջանում ուղարկում էին "Յունյաթեդ", սակայն դա տեղի չունեցավ: Ուեսլին ցանկանում է շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ, որպեսզի տեղափոխվի Անգլիա:
Վերջում հավելենք, որ Սնեյդերը վերջին շրջանում չէր բացառում, որ հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել այլ ակումբում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 1